Հարվարդի համալսարանի Հոութոն գրադարանում հայտաբերվել են ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի տետրի՝ մաթեմատիկական խնդիրներ պարունակող էջերը, հաղորդում է tert.am-ը` հղում տալով Forbes-ին, որն էլ հղում է կատարել AP-ին:
Թվեր պարունակող 2 էջեր հայտնաբերվել են Լինքոլնի փաստաթղթերի մեջ, որոնք 1954 թվականից պահվում էին Հարվարդի համալսարանի գրադարանի արխիվներում: Միայն հիմա է հաջողվել հաստատել, որ դրանց հեղինակը Լինքոլնն է: Թղթերի վրա գրառումները հավանաբար կատարվել էին 1826 թվականին, երբ նախագահը 17 տարեկան էր: Ըստ Իլլինոյսի համալսարանի պրոֆեսսորներ Ներիդա Էլլերտոնի և Քեն Քլեմենտսի, խնդիրների լուծումները վկայում են այն մասին, որ Լինքոլնը իր տարեկիցների համեմատ ավելի կրթված է եղել:
Պրոֆեսսորները գտնում են, որ այս էջերը մտնում էին ավելի վաղ հայտնաբերված տետրի մեջ, որը երիտասարդ Լինքոլնը որպես սևագիր էր օգտագործում 1820-ականներին, երբ նրա ընտանիքը ապրում էր Ինդիանայում: Այդ տետրը նույնպես պահվում է Հոութոն գրադարանի արխիվներում: