Այս շաբաթ «Փոփ Արտ»-ում հայկական շոու բիզնեսի հնաբնակներից մեկն է: Երգչուհի, որ թեև տարիներ շարունակ փոփ-ռոք ժանրում է, իսկական ռոքերները նրան այդպես էլ մերոնքական չճանաչեցին: Երգչուհի, որ նաև հաղորդավար է: Եթերում անվերջ երևալու ձգտո՞ւմը թե՞ գումար վաստակելու կարիքն է Հասմիկ Կարապետյանին բերել հեռուստատեսություն: Երգչուհի, ում կերպարը բեմում արդեն կանխատեսելի է դարձել, բայց չնայած սրան Հասմիկ Կարապետյանը էքսպերիմենտներ չի անում: Հայկական փոփի եզակիներից, որ չդավաճանեց սեփական ոճին ու քեֆ-հարսանիքի երգչուհի չդարձավ:

Այս շաբաթ «Փոփ Արտ»-ում Հասմիկ Կարապետյանն է: