ԳԱԼԱ. Կիևում ռուսական դեսպանատան մոտ միայնակ ակտիվիստը արտահայտել է իր սերը Վլադիմիր Պուտինի հանդեպ: Ամբողջովին մերկ վիճակում կինը բղավում էր «Վովա, ես քեզ սիրում եմ»: Նրա մարմնի վրա կար նույնպիսի դաջվածք:
Որպեսզի կարողանան հանդարտեցնել կնոջը, դեսպանատան աշխատակիցները ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Կնոջը տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ նրա անձը հաստատելու և ադմինիստրացիոն օրինախախտման մեղադրանքով արձանագրություն կազմելու համար:
Կինը ոստիկանությանը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի FEMEN կանանց շարժման հետ:
Հասմիկ Մանուկյան