Հայտնի դիզայներ Ռոբերտո Կավալին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին խորհուրդ է տվել ավելի սեքսուալ հագուստներ ընտրել։ Հավանաբար, նրա մեղմ գույներով դասական զգեստները հոգնեցրել են մոդելավորողին, հայտնում է tert.am-ը` հղում տալով loveradio.ru-ին։
Տարբեր դիզայներներ բազմիցս իրենց խորհուրդներն են տվել դքսուհուն։ Մեկը կարծում է, որ նա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի երիտասարդ դիզայներներին, մյուսը համարում է, որ Քեյթի ոճը «ձանձրալի» է։ Իսկ Կավալին կարծում է, որ դքսուհուն օգնություն է անհրաժեշտ։ Եվ նա դեմ չէ օգնել։
«Դքսուհին պետք է սեքսուալ լինի։ Նա երիտասարդ է, գեղեցիկ։ Ես հաճույքով նրա համար որևէ յուրահատուկ բան կստեղծեի։ Ոչ, ոչ շատ համարձակ։ Եվ ընդհանրապես, ես կցանկանայի ապացուցել աշխարհին, որ Ռոբերտո Կավալին կարող է արքայադստեր հագցնել։ Միգուցե ես կընտրեի որևէ բարդ նախշ՝ երիտասարդությունը և սեքսուալությունն ընդգծելու համար։ Վերջիվերջո, եթե դու թագուհի կամ դքսուհի ես, դա չի նշանակում, որ չես կարող սեքսուալ լինել»,- ասել է Կավալին։