Դերասանուհի Շողեր Գրիգորյանը դեմ է ՄԻՊ-ի կողմից աշնանը Ազգային ժողով ներկայացվելիք ''Խտրականության դեմ'' օրենքի նախագծին: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

''Այն, ինչ կատարվում է այսօր, շատ օրակարգային ու առանցքային է: Ես մեր բարոյական արժեհամակարգի համար մտահոգված եմ: Սա մեծ ողբերգություն է, մեծ տրագեդիա կարող է դառնալ մեր երկրի համար:

Աստված ասաց' գնացեք ու բազմացեք, չասաց' գնացեք ու շնացեք, ով որտեղ ուզում է, ում հետ ուզում է,-նշեց մա' հավելելով, որ միասեռականների հարաբերությունները եթե օրինականացվեն, ապա դա կվնասի նաև մեր ընտանեկան ինստիտուտին: -Փորձ է արվում ողջ մարդկությանը միաբջիջ երևույթ դարձնել, որպեսզի ավելի հեշտ լինի նրան որոշ բաներ պարտադրել ու ղեկավարել:

Դերասանուհին մատնանշում է, որ հայկական շոուբիզնեսում էլ են ավելանում միասեռականները:

Զրույցի մանրամասները' տեսանյութում: