Իտալացի լուսանկարիչ Գաբրիելե Գալիմբերտին ներկայացրել է, թե ինչ են հյուրասիրում սիրելի թոռնիկներին տատիկներն աշխարհի տարբեր երկրներում։

Ինչպես հայտնում է tert.am-ը` հղում տալով adme.ru-ին, դեռևս ոչ մեկին չի հաջողվել քաղցած հեռանալ տատիկից։ Նրանց համար մենք ամենանիհար և չկերակրված թոռնիկներն ենք աշխարհում՝ անկախ նրանից, թե քանի տարեկան ենք և որ երկրում ենք ապրում։ Բոլոր տատիկները՝ Աֆրիկայից մինչև Ավստրալիա, իրենց պարտքն են համարում «երես տալ» մեզ համեղ կերակուրներով։

Գաբրիելե Գալիմբերտիի ֆոտոնախագիծը՝ «Համադամ ուտեստներ՝ սիրով», տատիկի սիրո և քնքշանքի միջազգային մանիֆեստն է։ Այցելելով 58 երկիր՝ լուսանկարիչը նկարել է տատիկներին մինչ ուտեստները պատրաստելը և նրանց աշխատանքի համեղ արդյունքները։

Երկիրը՝ Հայաստան, ուտեստը՝ դոլմա

 

Երկիրը՝ Հաիթի, ուտեստը՝ կակղամորթեր կրեոլի սոուսով

Երկիրը՝ Մալավի, ուտեստը՝ Ֆինկուբալա (լոլիկով տապակած թրթուրներ)

Երկիրը՝ Մարոկկո, ուտեստը՝ բաթ-բոթ (թավայում պատրաստված բերբերյան հաց)

Երկիրը՝ Իտալիա, ուտեստը՝ Ռավիոլի մսի սոուսով, բազուկով և ռիկոտա պանրով

Երկիրը՝ Ֆիլիպիններ, ուտեստը՝ կինունոտ (շնաձկան միս կոկոսի ապուրով)

Երկիրը՝ Կայմանյան կղզիներ, ուտեստը՝ իգուանա բրնձով և լոբով

Երկիրը՝ Լիբանան, ուտեստը՝ բրնձով-ոսպով կրեմ-ապուր

Երկիրը՝ Չինաստան, ուտեստը՝ խոզի միսը բանջարեղենով

Երկիրը՝ Հնդկաստան, ուտեստը՝ վինդալու՝ հավի մսից

Երկիրը՝ Լատվիա, ուտեստը՝ ծովատառեխ կարտոֆիլով և կաթնաշոռով

Երկիրը՝ Զիմբաբվե, ուտեստը՝ սադզա

Երկիրը՝ Բրազիլիա, ուտեստը՝ ֆեյժոադա (լոբի, միս, բանջարեղեն)

Երկիրը՝ Ալժիր, ուտեստը՝ կուսկուս հավի մսով և բանջարեղենով

Երկիրը՝ Շվեդիա, ուտեստը՝ խաշած սաղմոն բանջարեղենով

Երկիրը՝ Թուրքիա, ուտեստը՝ քարնըյարըք (լցոնած սմբուկ)

Երկիրը՝ Կանադա, ուտեստը՝ բիզոն

Երկիրը՝ Բոլիվիա, ուտեստը՝ ապուր բանջարեղենով և պանրով

Երկիրը՝ Քենիա, ուտեստը՝ շիլա եգիպտացորենի ալյուրով, բանջարեղենով և այծի մսով

Երկիրը՝ Արգենտինա, ուտեստը՝ մսի խորոված

Երկիրը՝ Եգիպտոս, ուտեստը՝ բրինձ, սպագետի և լոբի

Երկիրը՝ Թաիլանդ, ուտեստը՝ քայ յաթ սայ

Երկիրը՝ Իսպանիա, ուտեստը՝ գառան փորոտիք բրնձով

Երկիրը՝ Եթովպիա, ուտեստը՝ ինջերա (բլիթներ կանաչիով և սոուսով)

Երկիրը՝ Վրաստան, ուտեստը՝ խինկալի

Երկիրը՝ Իսլանդիա, ուտեստը՝ ոչխարի մսով ապուր

Երկիրը՝ Նորվեգիա, ուտեստը՝ ապուր բանջարեղենով և ցուլի մսով

Երկիրը՝ Զանզիբար, ուտեստը՝ բրինձ, ձուկ և բանջարեղեններ