Երգչուհի Էմմիի՝ VEVO-ում պաշտոնական ալիք ունենալու մասին esyes.am-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել է: Հիշեցնենք նաև, որ այնտեղ տեղադրվել էր երգչուհու «Այո» տեսահոլովակը: Օրեր առաջ Էմմին ներկայացրեց իր նոր' «Ծիածան» տեսահոլովակը, որը, սակայն, չի հայտնվել երգչուհու՝ VEVO-ի ալիքում, այլ տեղադրվել է միայն YouTube-յան էջում:
Այս մասին պարզաբանում խնդրեցինք երգչուհու PR մենեջեր Աղավնի Մանուկյանից, ով մասնավորապես ասաց. «Խնդիրն այն է, որ մենք ի սկզբանե որոշել էինք, որ հենց VEVO-ում կլինի պրեմիերան: Սակայն այնպես ստացվեց, որ տեսահոլովակի՝ հեռուստաընկերություններով ցուցադրվելուն հաջորդեցին ոչ աշխատանքային մի քանի օրեր, ինչը ենթադրում էր, որ համացանցում տեսահոլովակի հայտնվելը կուշանար: Այդ իսկ պատճառով որոշեցինք այն տեղադրել միայն YouTube-ի էջում:
Լուրը ճշտեց Մերի Պողոսյանը