Համակարգչային աշխարհում անհայտ Strut ընկերությունը iPad-ի օգտատերերին ուրախացրել է յուրահատակ դոկ-կայանով, որն ապահովում է սարքի անլար լիցքավորումը, գրում է tert.am-ը` հղում տալով Вести.ru-ին:
Դոկ-կայանը ստացվել է Strut LaunchPort անվանումը: Այն իրենից ներկայացնում է գնդաձև բռնիչ, որին ամրացված է հատուկ պաշտպանողական պատյան: Այդ համակարգի միջոցով կատարվում է պլանշետի անլար լիցքավորումը:
Համակարգը արժե iPad-ից ավելի թանկ՝ 1500 դոլար: Սարքը հավաքվում է ձեռքով և մատակարարվում է տարբեր գույներով: