Եթե անգամ Ձեզ չի ուրախացնում ջերմ ամառային առավոտը, ապա գոյություն ունի 5 պարզ միջոց լավ տրամադրությամբ արթնանալու համար, գրում է tert.am-ը` հղում տալով Вести-ին։
1. Չսնվել քնից 4 ժամ առաջ։ Եթե օրգանիզմն ուժերը չվատնի սնունդը մարսելու վրա, ապա Ձեր քունը կլինի ավելի երկար ու արդյունավետ։
2. Ամեն օր արթնացեք միևնույն ժամին՝ նույնիսկ հանգստյան օրերին։ Այդպես վարվելու դեպքում արդեն մի քանի շաբաթ անց կարթնանաք առանց զարթուցիչի օգնության։
3. Զարթուցիչը դնել 15 րոպե ավելի շուտ, քանի որ օգանիզմին ժամանակ է անհրաժեշտ «միանալու» համար։ Վեր կենալուց առաջ մի քանի րոպե պառկած մնացեք անկողնում ու մտածեք լավ բաների մասին. ժպտացեք։
4. Մի լավ ձգվեք. դա կարգի կբերի մկանները։
5. Բաց մի թողեք նախաճաշը, քանի որ այն անհրաժեշտ է օրգանիզմին, նույնիսկ եթե Դուք սովի զգացում չունեք։ Իսկ սուրճն ավելի լավ է փոխարինել կանաչ թեյով։