YouTube տեսատիրույթի նոր հիթի հերոսը սաուդցի արաբն է, ով SMS-հաղորդագրություններ է գրում սլացող մեքենայի կապոտին նստած, հայտնում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին:
Արաբն անդրդվելի է բոլոր իրավիճակներում՝ թունելով անցնելիս լինի մեքենան, թե 80 կմ/ժ արագություն զարգացնի: Նա կարողանում է նաև թիկն տալ ու պառկել՝ թափահարելով ոտքերը:
Մեկ շաբաթում տեսագրությունը մոտ 1,2 մլն դիտում է ունեցել YouTube-ում:
Ընդգծելով, որ նկարահանումն արվել է Սաուդյան Արաբիայում՝ աղբյուրը նշում է, որ անապատներով պատված այդ երկրում շատ բաց ճանապարհներ կան նման տաքգլուխների համար: