Անվտանգության մասնագետները Mac համակարգիչների վրա հայտնաբերել են վնասակար ծրագրային ապահովման առաջին օրինակը, որն իրեն դրսևորում է որպես «դասական» վիրուս: Ի տարբերություն այլ վիրուսների, որոնք հայտնվելով համակարգչում թաքնվում են և սկսում են տեղեկություններ գողանալ, Clapzok.A-ն «վարակում է» հարակից ֆայլերը և սկսում է տարածվել ողջ OS X-ում, գրում է tert.am-ը` հղում տալով Вести.ru-ին:
Clapzok.A-ն Windows և Linux հարթակների համար ստեղծվել էր դեռևս 2006 թվականին, սակայն այն այժմ վերափոխվել է: Մասնավորապես, վիրուսն ուղղվում է դեպի BSD գործիքներ և այլ ծրագրեր, որոնք պահվում են /bin և /usr/bin թղթապանակներում: Եթե օգտատերը պարզապես հասարակ հրաման գրի վարակված համակարգչի տերմինալում, ապա Clapzok.A-ն կարող է ներթափանցել այլ համակարգային ծրագրերի մեջ:
Սակայն վիրուսի հնարավորությունները սահմանափակ են: Առաջին հերթին այն բավականին հեշտ է հայտնաբերել: Մյուս կարևոր գործոնն այն է, որ այն վնասում է միայն 32-bit համակարգերը, որոնց թիվն օրեցօր կրճատվում է: