eMedia.am - Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնի մասնակցությամբ գովազդը, որտեղ նա հանդես է գալիս բիկինիով, արգելվել է որպես «սեքսիստական ու ստորացուցիչ»: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հեռուստադիտողների կողմից ստացված բազմաթիվ բողոքների հիման վրա' Գովազդային չափանիշների բրիտանական կոմիտեն արգելել է Dreamscape Networks Ltd հոլովակը: Ըստ սյուժեի' «Մալիբույի փրկարարները» սերիալի 45-ամյա աստղի հերոսուհին գործարար կին է և ասիստենտի հետ միասին նստած է նիստերի դահլիճում' գործարարների հետ: Երբ քարտուղարուհին սուրճ է լցնում, ներկաներից մեկը ընկնում է պատրանքների մեջ' պատկերացնելով, որ աղջիկը բիկինիով պարում է: Նշվում է, որ գովազդը Բրիտանիայում թույլատրվել է ցուցադրել միայն 21:00-ից հետո: Ի դեպ, Dreamscape Networks Ltd-ն հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքները: