ԱՄՆ-ում արգելք է սահմանվել է հանրահայտ Apple ընկերության iPhone 4 և iPad սարքերի ներկրման վրա, ինչի մասին հայտարարել է Միջազգային առևտրի դաշնային հանձնաժողովը (ՄԱՀ)։
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը` հղում ռտալով Взгляд-ին, այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված սարքերի ստեղծման ժամանակ ամերիկյան ընկերությունը խախտել է իր գլխավոր մրցակցի՝ հարավկորեական Samsung-ի իրավունքները։
Քանի որ Apple-ի սմարթֆոններն ու պլանշետային համակարգիչներն արտադրվում են Չինաստանում, ՄԱՀ-ի արգելքը զրկում է ընկերությանն իր արտադրանքն ամերիկյան շուկայում վաճառելուց։ Սա իր հերթին Apple-ին բազմամիլիոնանոց վնասներ կհասցնի, բայց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է 60 օրվա ընթացքում չեղյալ համարել այս որոշումը։
Իսկ անձամբ Apple-ը հայտարարել է, որ հիասթափված է ՄԱՀ-ի որոշումից և ամեն ինչ կանի արգելքը վերանայելու համար։