11-ամյա Դիանա Քալաշովան ծննունդով Ռուսաստանի Դաշնությունից է: Նա հայտնի է իր հրաշալի ձայնային տվյալներով: Այժմ փոքրիկ երգչուհին ապրում է Չեխիայում: 2011 թվականին նա մասնակցել է «Չեխիան է երգում» մրցույթին և ստացել «Հանդիսատեսի համակրանք» նոմինացիան: Դիանան ազգությամբ եզդի է և այդ իսկ պատճառով իրեն շատ կապված է համարում Հայաստանին: Նա պատրաստվում է մոտակա ժամանակներս գալ Հայաստան: Իր Հայաստան գալու, առաջիկա պլանների և իր ժողովրդի մասին զրուցեցինք փոքրիկ երգչուհու հետ:

-Դիանա այսօր Ձեզ ճանաչում են շատերը: Կասեք, թե որտեղի ՞ց եք սկսել ձեր առաջին քայլերը:

-Ես սկսել եմ երգել վաղ մանկությունից, բայց բեմի վրա սկսեցի ելույթ ունենալ 7 տարեկանից։ Իմ առաջին քայլերը ես սկսել եմ մրցույթներից։ Առաջին անգամ հանրությունը ինձ լսեց և ճանաչեց «Չեխիան երգում է», «Չեխոսլովակիան ունի տաղանդներ», Մանկական նոր ալիքի և այլ երաժշտական մրցույթներիի ժամանակ։

-Ի նչպիսի ՞ դժվարությունների եք հանդիպել սկզբում, երբ նոր էիք մեծ բեմ դուրս գալիս:

-Իմ ճանապարհին մեծ դժվարություններ չեն հանդիպել, իհարկե, բացի առաջին ելույթից առաջ հուզմունքից։

-Դուք ազգությամբ եզդի եք Ձեր ծնողները ապրել են Հայաստանում: Դուք երբևէ եղե ՞լ եք Հայաստանում, որտեղ եզդիական մեծ համայնք կա:

-Ոչ, ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց շատ շուտով կլինեմ այնտեղ և շատ ուրախ կլինեմ հանդիպել եզդիական համայնքի հետ։

-Ապրիլին եղավ ձեր առաջին տեսահոլովակի պեմերիան: Կպատմե ՞ք տեսահոլովակի նախապատմության նկարահանումների համար: Ի ՞նչ պլաններ ունեք ապագայի համար:

-Տեսահոլովակը նկարահանվել է Չեխիական Հանրապետությունում, Պրահայում, որտեղ ես ապրում եմ։ Այս տեսահոլովակը նկարհանել են ամբողջ օրը, այնտեղ նկարահանվել է նաև իմ կրտսեր քույրը՝ Սոֆիան։ Ինձ նկարահանումների ժամանակ նաև աջակցում էին իմ ծնողները և ամբողջ նկարահանող խումբը, այդ իսկ պատճառով տեսահոլովակը նկարահանվել է առանց որևէ խնդիրների։

Ապագայի համար ես մեծ պլաններ ունեմ, ես պլանավորում եմ ձայնագրել նոր տեսահոլովակներ և երգեր, ինչպես նաև ես զբաղվում եմ բարեգործությամբ, և վերջ ի վերջո ես կդառնամ կազմակերպության դեմքը և կօգնեմ հիվանդ մարդկանց։ Եվ, իհարկե, չի բացառվում Հայաստան այցը։

-Մեր խմբագրությունը բազմաթիվ արձագանքներ է ստացել ձեր հասակակից եզդիների կողմից: Ի ՞նչ կմախթեք նրանց:

Ես իրենց կմաղթեմ ամենակարևորը, որպեսզի նրանք լինեն առողջ, որպեսզի իրենց բոլոր ցանկություններն իրականություն դառնան և որպեսզի նրանցից բոլորը իրենց նպատակին գնան մինչև վերջ։

Զրուցեց Բորիս Մուրազին