Սայնհիլդ Նիսթրոմն ընդամենը 1 տարեկան է, սակայն կարողանում է պատ ներկել, ինքնաթիռից կախված թռչել, մեքենա վերանորոգել և նույնիսկ լոգարանից վեր ցատկել։ Սակայն, ինչպես նշում է tert.am-ը՝ հղւմ տալով Yahoo! News-ին, փոքրկի անհավանական հնարքների գաղտնիքը ոչ թե գերբնական ուժի կամ այլ հատկանիշների մեջ է, այլ սովորական Photoshop-ի։
Աղջնակի մասնակցությամբ անչափ զավեշտալի լուսանկարների հեղինակը նրա հայրն է՝ ազգությամբ շվեդ Էմիլ Նիսթրոմը, ով Photoshop-ի ու վառ երևակայության արդյունքում արդեն հասցրել է մի ամբողջ ալբոմ ստեղծել։
«Այս ամենն ինձ անասելի զվարճացնում է»,-կիսվել է Էմիլը։
Ստորև ներկայացնում ենք Yahoo! News-ի կազմած ուշագրավ ֆոտոշարքը, որում ներառված են Սայնհիլդի ամենաստացված կադրերը.