Հարյուրավոր միլիոն տարիներ առաջ աշխարհն այսքան մասնատված չի եղել, ու բոլոր ցամաքային տարածքները միավորված են եղել մեկ հսկայական մայրցամաքի՝ Պանգեայի մեջ։
Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով The Telegraph-ին, օրերս հրապարակվել է 300 մլն տարվա մայրցամաքի նոր քարտեզը, որում մանրամասն կերպով ներկայացված է, թե ժամանակակից երկրներից որոնք են իրար սահմանակից եղել։
Օրինակ՝ Մեծ Բրիտանիան սահմանակից է եղել Նորվեգիային և գտնվել Գրենլանդիայից ոչ հեռու։ ԱՄՆ-ի արևելյան ափն էլ սահմանակից է եղել Աֆրիկայի հյուսիսին, իսկ Բրազիլիայի հարևաններն էլ եղել են Նիգերիան ու Նամիբիան։
Պանգեայի գոյության տեսակետն առաջ է քաշել գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները 20-րդ դարի սկզբին, ինչը, սակայն, այն ժամանակ ծաղրի է ենթարկվել նրա գործընկերների կողմից։