Այս թեստի օգնությամբ կարող ես պարզել ուրա՞խ անձնավորություն ես դու, կարողանու՞մ ես երջանիկ լինել, դրական մարդ ես, թե բացասական : Այսպիսով հարցերին պատասղանում ես «այո», «ոչ» եւ «չգիտեմ»: Այս պատասխաններից որը գերակշռող կլինի կարդացեք ստորեւ արդյունքները, իսկ այժմ հարցերը՝
1.Երբ մտածում ես կյանքիդ մասին, նախեւառաջ հիշում ես, թե ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կցանկանայիր:
2. Քո արտաքին տեսքից երբեք գոհ չես լինում:
3. Քնելուց առաջ միշտ հիշու ես, որ հերթական անգամ մոռացել ես որեւէ կարեւոր բան անել:
4. Երբ իմանում ես, որ ծանոթներիցդ մեկն ինչ-որ բան է շահել, նախանձում ես:
5. Ամենից շատ սիրում ես հոգեբանական թրիլերներ դիտել:
6. Ամեն անգամ ընկերներիդ հիշելիս միշտ առաջինը նրանց սխալներն ու թերություններն ես մտաբերում:
7. Համեմատելով քեզ ուրիշների հետ՝ կարծում ես, որ դու ավելի խելացի եւ հետաքրքիր ես:
8. Երբ ինչ որ վատ բան է պատահում, ասում ես, որ այլ կերպ չէր էլ կարող լինել:
Արդյունքները
Եթե գերակշռում է «այո»-ն
Սովոր ես կյանքին սեւ ակնոցներով նայել: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է անհույս կույս մնալ կամ էլ նստել այնպիսի ինքնաթիռ, որն անպայման վայր ընկնի: Հնարավոր է՝ դժբախտ տեսքովդ փորձում ես ուշադրություն գրավել, բայց հավատա, երբ սկսես վայելել կյանքդ, ապա մի շարք հաճելի իրադարձություններ եւ հրաշալի մարդիկ կհանդիպեն:
Եթե գերակշռում է «չգիտեմ»-ը
Երիտասարդ փիլիսոփա ես եւ ամեն ինչին հավասարակշռված ես վերաբերվում, բայց երբեմն ծայրահեղ բացահայտումներդ ու եզրահանգումներդ սեւ ամպիկ են դառնում խաղաղ երկնքում: Եթե ցանկանում ես հաջողության պոչից բռնել, մի հուսահատվիր դժվարություններից եւ իրադարձույունների ավարտը նախապես մուգ գույներով մի պատկերացրու:
Եթե գերակշռում է «ոչ»-ը
Իսկական լավատես ես եւ կարող ես պարծենալ քո անկեղծ կենսասիրությամբ: Պետք չէ ժամերով քեզ մխիթարել, երբ մի քանի կգ քաշ ես հավաքում, եւ հարկ ել չի լինի երկար համոզել, որ մյուսներից վատը չես: Ուրախանում ես ամեն մի օրով եւ ջանում կյանքդ միայն դրական լիցքերով լցնել: