Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի բնակիչ Ջորջ Բըրթոնն ուղղակի շոկի մեջ է ընկել, երբ սխալմունքի հետևանքով փոստային ծառայության միջոցով՝ FedEx-ով, 5 կգ մարիխուանա է ստացել։ Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով Yahoo! News-ին, սա կարող էր հրաշալի անակնկալ լինել թմրամոլի համար, սակայն օրինապահ ամերիկացու համար դա իրական ցնցում էր։

Թմրանյութով լի փաթեթի վրա գրված է եղել Ջորջ Բըրթոնի անունը, ինչպես նաև այն հասցեն, որտեղից փաթեթն ուղարկվել է։
Մարիխուանան հայտնաբերելուց հետո ամերիկացին հանձնել է այն Սակրամենտոյի ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ տղամարդը ստացել է 24 հազար դոլարի թմրանյութ։

Այժմ Բըրթոնն ու նրա հարսնացուն ժամանակավորապես լքել են իրենց տունը, քանի որ մտավախություն ունեն, որ մարիխուանայի իրական տերը կարող է գալ նշված հասցեով՝ «անգին» փաթեթի ետևից։