esyes.am-ը պատմել է երգերի հեղինակ, երգիչ Րաֆֆի Ալթունյանի հարսանիքի մանրամասները:
Րաֆֆին նշել էր, որ հարսանիքից հետո ձեռնամուխ է լինելու նոր աշխատանք ստեղծելուն: Երգչի փոխանցմամբ' մայիսին պետք է ներկայացներ «Դու ես» հեղինակային երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հերոսուհին կինն էր լինելու: Սակայն ծրագրերը փոխվել են ու երգիչը որոշել է մեկ այլ հեղինակային երգով հանդես գալ: Րաֆֆիի նոր տեսահոլովակը նկարահանվել է «Քեզ համար» երգի հիման վրա, որն արդեն պատրաստ է:

Տեսահոլովակի նկարահանումները տևել են երկու օր: Տեսահոլովակի ռեժիսորը Հովհաննես Մարտիրոսյանն է, տեսարանները նկարահանվել են Սևանում, Գառնիում, Աշտարակում և Երևանում: Րաֆֆիի խոսքերով' տեսահոլովակի սյուժեն ինքն է գրել ու որոշել է, որ այնտեղ լինի մի պապիկ, ով ներկայացված է որպես բարության խորհրդանիշ:
Ներկայացնում ենք «Քեզ համարի» տեսահոլովակը.