Չինաստանում կենդանիների գտածոների ուսումնասիրությամբ զբաղվող պալեոնթոլոգները վեց տարիների ընթացքում ուսումնասիրելով հայտնաբերված դինոզավրի մնացորդները եկել են այն եզրակացության, որ գիշատիչները տառապել են ատամի հիվանդությունից: Այս մասին գրում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին, որն էլ վկայակոչել է ИТАР-ТАСС-ին:
Գիտնականները ատամի պաթոլոգիական հիվանդություն են հայտնաբերել Չինաստանի Յունան նահանգում 2007-ին գտնված դինոզավրի մնացորդներն ուսումնասիրելիս: Նրանք նկատել են, որ գիշատիչի մոտ ատամ է պակասում, ինչը դինոզավրերի մոտ հազվադեպ է պատահում:
Ըստ գիտնականների՝ ատամի կորստի համար պատճառ է հանդիսացել ավելի շուտ հիվանդությունը, քան վնասվածքը: