Այսօր Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել, որի գեոմագնիսական ինդեքսը ունի 6 արժեքը. հայտնում է հիդրոմետի կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը, փոխանցում է РИА Новости-ն:
Գեոմագնիսական ինդեքսը չափվում է մագնիսական կայանների ցանցով: Նվազագույն 5 արժեքից սկսած՝ արդեն գրանցվում է մագնիսական փոթորկի առկայություն:
Փոթորկի պատճառը արևային պլազմայի արձակումն է. լիցքավորված մասնիկների «ամպը» հարվածում է մագնիտոսֆերային և տատանումներ առաջ բերում: