«Իտալական Spoletto սննդի արագ սպասարկման ռեստորանների ցանցը Բրազիլիայում յուրօրինակ ակցիա է անցկացրել. իրեն գեղեցիկ համարող իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի անվճար ուտելիք և խմելիք է տրամադրել»- գրում է tert.am-ը:
«Դուք գեղեցի՞կ եք»' դրամարկղի մոտ իգական սեռի ներկայացուցիչներին հարցրել են ռեստորանի աշխատակիցները...Եվ եթե շփոթված հաճախորդների շուրթերից լսվել է «այո» պատասխանը, պատվիրված ուտելիքի դիմաց գումար չեն վերցրել...
«Գեղեցիկ կանայք չեն վճարում» խորագրով մեկօրյա ակցիային ընդհանուր առմամբ մասնակցել է 500 կին՝ Բրազիլիայի տարբեր անկյուններում գտնվող մոտ 200 ռեստորաններում:
Կազմակերպիչների խոսքով՝ ակցիայի նպատակն էր բարձրացնել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ինքնագնահատականը:
Ակցիայի վերաբերյալ տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝