Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք (Զ. Ֆրեյդ)։
Միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել (Զ. Ֆրեյդ)։
Սովորեցրու երեխաներիդ լռել, խոսել նրանք ինքներն էլ կսովորեն (Բ. Ֆրանկլին)։
Ձեր երեխային կուռք մի դարձրեք: Երբ նա մեծանա, զոհեր կպահանջի (Պ. Բուաստ)։
Երեխայի ժամն ավելի երկար է, քան ծերունու օրը (Ա. Շոպենհաուեր)։
Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է, և յուրաքանչյուր հանճար՝ ինչ-որ չափով երեխա (Ա. Շոպենհաուեր)։
Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք (որ մեր հետ երբեք չի լինում) վայելում են ներկան (Ժան դը Լաբրյուեր)։
Ոչինչ ավելի հազվադեպ չի լինում, քան կատարյալ անկեղծությունը ծնողների և երեխաների միջև (Ռ. Ռոլան)։
Ոչինչ չի զարմացնում, երբ ամեն ինչ զարմացնում է, այդպիսին է երեխայի առանձնահատկությունը (Անտուան դը Ռիվառոլ)։
Փոքր երեխաները շատ ընդհանրություններ ունեն ինտելեկտուալների հետ: Նրանց աղմուկը զայրացնող է, լռությունը՝ կասկածելի (Գ. Լաուբ)։
Երեխային իրավունք չունի պատժել նա, ում երեխան չի սիրում (Ջ. Լոք)։
Մանկությունը կյանքի ամենաերջանիկ տարիներն է, միայն ոչ երեխաների համար (Մ. Մուրկոկ)։
Մայրերն ավելի շատ են սիրում իրենց երեխաներին, քան հայրերը, որովհետև նրանք ավելի վստահ են, որ դրանք իրենց երեխաներն են (Արիստոտել):
Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը (Դոստոևսկի)։
Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը (Ա. Չեխով)։
Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են (Վ. Հյուգո)։
Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց սեփական ձևը, և չկա ավելի անմիտ բան, քան ցանկությունը՝ փոխարինել այն մերով (Ժ.Ժ. Ռուսո):
Երեխաներին չես վախեցնի խստությամբ, նրանք տանել չեն կարողանում միայն սուտը (Լ. Տոլստոյ)։