Ամերիկյան Jason Johnson ընկերության մասնագետները ստեղծել են «խելացի» կողպեք, որոնց առկայության դեպքում բանալիները մոռանալն այդքան էլ ցավալի չէ։ Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, կողպեքը հնարավոր է բացել առանց բանալիների, միայն հեռախոսի միջոցով։

Բացի այդ, այն ավտոմատ կերպով նախազգուշացնում է հյուրերին, եթե տանը մարդ չի լինում։ August lock անվանումը ստացած կողպեքն արժե 199 դոլար։ Սակայն այն հնարավոր է այնպես ծրագրավորել, որ հատուկ ընտրված մարդիկ կարողանան, անգամ տանը մարդ չլինելու դեպքում, դուռը բացել ու ներս մտնել։

Հարկ է նշել, որ կողպեքն աշխատում է 2 մարտկոցներով։ Սարքը ստեղծելու համար պահանջվել է 1 տարի, իսկ վաճառքում այն կհայտնվի մինչև ընթացիկ տարվա վերջ։ August lock-ը հնարավոր է ղեկավարել Bluetooth ունեցող ցանկացած սմարթֆոնով, ինչպես նաև հատուկ iOS և Android օպերացիոն համակարգերի համար հասանելի հավելվածով։

Տեսանյութը դիտել այստեղ։