Միացյալ Նահանգներում էքստրեմալ զգացողությունների սիրահար հայտնի պարաշյուտիստ Էրնի Տորեսը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ թռչելով 5000 մետր բարձրությունից և օդում կոտրելով 12 փայտե տախտակներ: Այս մասին գրում է tert.am-ը՝ հղում տալով Life News-ին:

էքստրեմալ մարզաձևի սիրահարը, ով զինծառայություն է անցնում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում, համատեղել է իր սերը թռիչքների հանդեպ և կարատե մարտարվեստի հմտությունները: Նա նաև կարատեի վարպետ է և տիրապետում է սև գոտու:

Նա թռիչք է իրականացրել 5000 մետր բարձրությունից, իսկ նրա ընկերները 12 փայտյա տախտակներ են պահել օդում, որոնք նա կոտրել է մեկը մյուսի հետևից, ինչից հետո միայն նա բացել է պարաշյուտը և վայրէջք կատարել:

Իր նախորդ ռեկորդը սահմանելիս ամերիկացին օդում 7 փայտյա տախտակներ է կոտրել: