Հասարակայնության հետ կապերի հարցերով զբաղվող բրիտանական Taylor Herring գործակալությունն իր կայքում հայտարարություն է տեղադրել «կատուների մասին տեսանյութերի» մասնագետի թափուր աշխատատեղի համար: Այս մասին գրում է tert.am-ը՝ հղում տալով Russia Today-ին:
Taylor Herring ստեղծագործական ընկերությունը, որը մի շարք պարգևների և մրցանակների է արժանացել, աշխատակցի է փնտրում, ով կմիանա նոր զարգացող թիմին: Այսպես է ներկայացվել նոր աշխատատեղի մասին բնութագիրը: Բոլոր ցանակացողները կարող են ընկերություն ուղարկել իրենց ինքնակենսագրականները և «իրենց հմտությունները ցուցադրող կարճ տեսանյութ»:
2001-ին հիմնադրված Taylor Herring գործակալությունը զբաղվել է այնպիսի բրենդների առաջխաղացմամբ, ինչպիսիք են Red Bull-ը, Panasonic-ը, Honda-ն և Fiat-ը: