… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ, ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:
Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան' այդ ճակատագրին ու ապրիր այդպես' դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:
Ես նույնիսկ չեմ հարցնում.
- Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
- Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:
Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում' կա՛մ միասին, կա՛մ Մեծ սեր' բաժանման մեջ…
Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար' Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան' հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ' հիասթափվեմ:
Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս…
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
2:00 - 31.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
11/08/14 23:58
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
10/06/14 15:57
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
07/06/14 13:12
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
27/05/14 16:57
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
17/05/14 11:42
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
08/04/14 09:11
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
26/03/14 16:27
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
20/12/13 17:19
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային
15/11/13 10:45
Պարույր Սևակի նամակը Սուլամիթային (տեսանյութ)
14/06/14 12:12
Պարույր Սևակի նամակներից մեկը Սուլամիթային
21/05/14 17:42
Սևակի նամակը Սուլամիթային
13/05/14 15:27
Իմ վերջին սեր. Սևակի նամակը Սուլամիթային
09/05/14 17:42
Սևակի սիրառատ նամակը Սուլամիթային
Ամենադիտված
Լրահոս
19:20
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»
12:20
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում
16:30
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի Հովհաննիսյան
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)