Հայտնի ռոք երգիչ Բոն Ջովին որոշել է Մադրիդում նախատեսած իր համերգի դիմաց գումար չվերցնել' այդ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով:
Երգչի խոսքով նա նման որոշում է կայացրել, քանի որ Իսպանիայում բնակվող շատ երկրպագուներ հնարավոր է չկարողանային վճարել տոմսի նախապես սահմանված արժեքը և մասնակցել համերգին:
Այդ հայտարարությունից հետո տոմսերի գները իջեցվել են և վաճառվել:
Բոն Ջովին նաև ավելացրել է, որ Իսպանիայի մայրաքաղաքը նախապես ընդգրկված չի եղել այն եվրոպական երկրների շարքում, որտեղ ինքը պատրաստվում է համերգ տալ, քանի որ կազմակերպիչները հասկացել են, որ այդ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառով տոմսերը չեն վաճառվի։ Այդ պատճառով էլ ինքը որոշել է անվճար ելույթ ունենալ և չվշտացնել իր իսպանացի երկրպագուներին: