Ծանոթություններ իրականացնող սոցիալական ցանցի և անձնակազմի հավաքագրման գործակալության համատեղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքը և սեքը գտնվում են փոխադարձ կախվածության մեջ. որքան շատ է մարդը ժամանակ անցկացնում աշխատավայրում, այնքան մեծ է ծառայողական սիրավեպի կամ պարզապես սիրախաղի հավանականությունը:
Այդ օրինաչափությունը դիտարկվել է ծրագրավորողների, բժիշկների, լրագրողների և բանկային աշխատողների մոտ:
Ինչպես պարզվում է, չվճարվող արտաժամյա աշխատանքը 5 անգամ մեծացնում է կոլեգաների հետ ոչ ֆորմալ հարաբերությունների հավանականությունը: Հետաքրքիր է, որ վճարվող լրացուցիչ ժամանկը, որն անցկացվում է աշխատավայրում, չի հանգեցնում նման հետևանքների:
Սոցիոլոգները դա բացատրում են նրանով, որ, չստանալով նյութական փոխհատուցում, աշխատողները ձգտում են նույն իրավիճակում հայտնված կոլեգաներից ստանալ էմոցիոնալ պարգևատրում: Բացի այդ' միասին երկար ժամանկ անցկացնող աշխատակիցներն ավելի շատ են ընդհանուր թեմաներ ունենում, քան այն ամուսինները, ովքեր միասին ավելի քիչ ժամանակ են լինում:
Լիլիթ Պետրոսյան