Շատերն են ճանաչում դերասան Գնել Սարգսյանին, բայց քչերը գիտեն, որ բացի դերասանական գործունեությունից Գնելը նաև ստեղծագործում է: Գրական կեղծանուն ստեղծելու համար նա միավորել է իր և հոր անունները' Գնել Նորայր Սարգսյան: Մեր զրույցի առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ Գնելի ներաշխարհը խորապես հարուստ է, այն նաև տոգորված է հայրենասիրությամբ: Նա այն հազվագյուտ դերասաններից է, ով աչքի է ընկնում մտավորականին հարիր զարգացածության բարձր մակարդակով: Ինչո՞ւ հազվագյուտ, որովհետև դերասանների օրվա ծանրաբեռնվածությունը հաճախ խոչընդոտ է դառնում ինքնազարգացման, կրթման ճանապարհին: Ինչևէ, ArmStar.am-ը հիացած է Գնել Նորայր Սարգսյան բանաստեղծին բացահայտելով: «Ես գրում եմ վաղուց, իսկ երբ արդեն բավական շատ գործեր էին հավաքվել, որոշեցի տպագրել, իհարկե ոչ բոլորը, որովհետև ինքս ինձ քննադատաբար եմ մոտենում»:
Շարունակությունը՝ այստեղ: