LADYNEWS.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքն այս անգամ ներկայացնում է դերասանուհի Աննա Հարությունյանի պատասխանները LN-ի ընթերցողների հարցերին:

Ամալյա - 1. Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

- Նախ կյանքն ինքն իրենով, ընտանիքս, նրա տված դաստիարակությունը, օրսըստօրե ձեւավորվող աշխարահհայացքս, ուրախանալու, զարմանալու կարողությունս, մասնագիտութանս ճիշտ ընտրութունը, լավատեսությունս, չհիասթափվելու, միշտ առաջ նայելու կարողությունս և վերջապես' նպատակասլացությունս դեպի բարձրագույն նպատակ:

2.Ամենամեծ առավելությո՞ւնը:

- Ըստ իս՝ մեծագույն առավելությունս իմ աշխատասիրությունն է: Առանց աշխատելու ես ինձ չեմ պատկերացնում, միշտ համոզված եմ եղել՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:

3.Ամենամեծ թերությո՞ւնը:

- Դրանք հիանալի կերպով կարողնում եմ քողարկել (ծիծաղում է):

Անիկո - Ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը եւ մուլտֆիլմը:

- Մուլտֆիլմը՝ TOM and JERY, իսկ սիրած ֆիլմը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, վերջերս դիտած ֆիլմերից հավանել եմ «Աննա Կարենինայի» ամերիկյան տարբերակը:

Գեղեցիկ - Ինձ հետաքրքիր է ունե՞ք ցանկալի դեր, որը դեռ չեք խաղացել եւ կուզենաք խաղալ:

- Այո´, շատ եմ ցանկանում խաղալ Մարգարիտ Գոթիեն:

Մարիա - Հոլիվուդյան դերասաններից ո՞վ է Ձեր ամենասիրելի դերասանը եւ արդյոք փորձո՞ւմ եք նմանվել նրան:

- Հիանալ, ոգեշնչվել, ծափահարել, սովորել, բայց ոչ երբեք նմանվել: Սիրելի դերասաններս հիմնականում պատկանում են արական սեռին՝ Նիկոլաս Քեյջ, Ջոն Մալկովիչ, Ջեֆերի Ռաշ, Ջոն Տրավոլտա, Խավիեր Բարդեն եւ այլոք:

Մերի - 1. Ձեր կյանքում կատարած ամենախենթ արարքը ո՞րն է:

–Խենթ արարքներ շատ են եղել, օրինակ՝ 12 տարեկան էի, ամառային արձկուրդները գյուղում էի անցկանում, մի օր շատ պատահաբար հարեւանի բակից հավի մի փոքրիկ ճուտիկ գտանք, դեղին-դեղին ինչպես մուլտերում, և քույրիկիս հետ սկսեցիք խնամել, լողացնել, անընդհատ կերակրել: Մի խոսքով՝ անգիտակցաբար դաժան վարվեցինք խեղճի հետ, և ճուտիկը սատկեց: Ես որոշեցի նրան հողին հանձնել և ինչպես կարգն է , թաղեցիք: Հիմա, երբ լինում եմ գյուղում և անցնում գերեզմանի մոտով, սիրտս ճմլվում է մանկության անցած-գնացած օրերի համար:

2. Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

- Վախենում եմ ուշանալ կյանքի շատ արագ ընթացող ռիթմից, վախենում եմ չհասցնել լիարժեք ապրել: Միշտ ականջներումս Ուիլյամ Սարոյանի խոսքերն են հնչում. «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ ոչ մի վայրկյանի համար չզղջաս»:

3. Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է լինել իսկական սեր 14-15 տարեկանում:

- Կյանքում ամեն բան է հնարավոր, չնայած՝ ես այդ տարիքում սեր չեմ ապրել:

Սոնա - Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, պատմեք մի հետաքրքիր դեպք Ձեր մանկությունից:

- «Մանկությունը մի թռչուն է' թելով կապված մեր սրտերից», ինչքան մեծանում եմ, այնքան ուժգնորեն են հնչում ակնջներումս հայտնի երգի բառերը: Հրաշալի, հոգեթով մանկություն եմ ունեցել: Իսկ հետաքրքիր դեպք արդեն պատմեցի:

Նինա - Աննա´, էլի նկարահանվելո՞ւ եք հեռուստասերիալներում:

- Այժմ ամբողջովին տարված եմ իմնոր մտահղացմամբ, այն է' իմ նիհարեցման սրահը: Ամբողջ ուժս ու եռանդս այնտեղ եմ ներդնում, սակայն հոյակապ կերպարի առաջարկը մերժելը դժվար կլինի: Եվ բացի դա այս ամսվա մեջ 2 ներկայացման պրեմերա ունեմ թատրոնում:

Մարի - Եթե թատրոնում կամ կինոյում Ձեզ տրվի դեր, որտեղ անհրաժեշտ կլինի նկարվել բաց տեսարաններում, համբուրվել կխաղա՞ք:

- Մասնագիտութանս մեջ սահմանապակումեր չունեմ , այլապես ո՞ւր մնաց արտիստի ազատությունը: Յուրաքանչյուր բան, թեկուզ ամենազզվելին, կարելի է հիանալի կերպով ներկայացնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի խմբի հետ կաշխատեմ, արդյոք կհամընկնե՞ն ռեժիսորի և իմ կարծիքները՝ կապված կերպարի հետ: Այդուհանդերձ, եթե Միլոժ Ֆոռմանը առաջարկեր, առանց մտածելու կհամաձայնեի (ծիծաղում է):

Լիանա - Աննա´, ճի՞շտ է, որ Դուք արմատներով Շամշադինից եք:

- Այո´, դրա վառ ապացույցն էլ վերջերս էկրան բարձրացած «Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմն էր. ինձ համար վերին աստիճանի հաճելի մի աշխատանք:

Աննա Խաչատրյան - Կապրեի՞ք ինչ-որ մեկի հետ քաղաքացիական ամուսնությամբ:

- Երբեք չես իմանա՝ ինչի կբախվես: Չեմ կանգնել ընտրության առաջ, ուստի չեմ կարող հստակ պատասխանել:

Նարե - Ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ դուր գալիս:

- Ինձ միայն իմ ապագա ամուսինն է դուր գալիս (ծիծաղում է):

Կարինա Գրիգորյան - Ինձ հետաքրքիր է՝ Ձեզ համար ձանձրալի չե՞ն այդքան երկար նկարահանումները, այն էլ շատ դանդաղ առաջ ընթացող այդ սերիալներում:

- Ստեղծագործողի համար սարսափելի է, երբ ասելիք չկա: Ձանձրույթ պատաում է, սակայն մեր գործն է այն ցույց չտալ:

Սիրան Հովհաննիսյան - Դուք թատրոնում խաղո՞ւմ եք, եթե այո, ապա ո՞ր թատրոնում: Որտեղ է ավելի հետաքրքիր խաղալը թատրոնո՞ւմ, թե սերիալո՞ւմ:

- Շուրջ 6 տարի է՝ խաղում եմ «Գոյ» փորձարարական թատրոնում, ինչպես նաեւ աշխատում տարբեր թատերախմբերի հետ, որոնց ներկայացումները կարող են լինել ցանացած թատրոնի բեմում: Իսկ համեմատել թատրոնը և սերիալը ես անկարող եմ:

Լուսինե Մեյմարյան - Ի՞նչ եք կարծում ' կկարողանաք հասնել մեծ բարձունքների, մեծ բեմեր նվաճել եւ այնքան ճանաչված դառնալ, որ փողոցով քայլելիս շատերը Ձեզ ճանաչեն:

- Կարևորը համառ ձգտումն է դեպի նպատակը: Եվ հետո ինչպես ասում է Պաուլո Կուելյոն. «Երբ դու ինչ-որ բան շատ ուշեղ ցանկանում ես, ամբոջ տիեզերքը ցանկանում է դա քեզ հետ միասին»:

Սիրուն- Կասե՞ք՝ ինչու ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

- Թատրոնը բոլոր արվեստների սինթեզն է: Լինելով դերասան՝ կարող եմ լինել ամեն ոք՝ բժիշկ, իրավաբան, արքայադուստր և այլն… Այն հետաքրքիր է,երիտասարդ և զգամունքային:

Էսֆիրա- Ո՞րն է Ձեր սիրած միրգը եւ գույնը:

-Սիրած միրգը' դեղձը, սիրած գույնը' կանաչը:

Անժելա - Երջանի՞կ եք հիմա եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր երջանկությունը:

-Լիովին երջանիկ եմ: Կարծում են՝ երջանկութունը ներքին ազատությունն է, բարին կամենալու ունակությունը, մաքուր խիղճը և լիաթոք շնչելու հնարավորությունը:

Ստեփան - Կուզեի՞ք նոր բաեկամներ ձեռք բերել:

- Մարդաճանաչությունն անվերջանալի ճանապարհորդություն է: Յուրաքանչյուր նոր ծանոթություն նոր հորիզոններ է բացում անհատի համար, յուրաքանչուր անձ բերում է նոր հույզեր և նոր աշխարահհայացք: Չեմ խուսափում նոր բարեկամներ ձեռք բերելուց, բայց և զգուշավոր եմ:

Շողիկ Գալստյան