Իտալացի խաղեր արտադրողները ստեղծել են նոր Riot վիդեոխաղը, որում կարելի է մասնակցել իրական ցույցերին՝ խուսափելով հնարավոր վտանգից, հաղորդում է tert.am-ը` վկայակոչելով Russia Today-ի ռուսական ծառայությանը:
Փողոցային ցույցերին հնարավոր կլինի մասնակցել տանից դուրս չգալով: Խաղում օգտագործվել է «հին դպրոցի» խաղերի պիքսելային գրաֆիկան և ձայնային ձևավորումը: Հնարավոր կլինի խաղալ կողմերից մեկի՝ ոստիկանների կամ ցուցարարների կողմից և մասնակցել եվրոպական քաղաքների փողոցներում տեղի ունեցող անկարգություններին:
Պաշտոնապես խաղը դեռևս դուրս չի եկել, սակայն սպասվում է, որ այն մեծ հեղինակությւոն կվայելի: Նրա գովազդային հոլովակը արդեն դիտել են հազարավոր մարդիկ, իսկ ստեղծողները միջոցներ են հավաքում առցանց տարբերակի համար: