Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները Արցունքների սառցադաշտի տարածքում (Կանադայի Արկտիկական արշիպելագ) հետազոտություններ անցկացնելիս բույսերի նոր՝ գիտությանն անհայտ տեսակներ են հայտնաբերել, այնինչ գիտարշավի էին գնացել սառույցների չափազանց արագ հալչելու պատճառները քննելու, հայտնում է tert.am-ը`հղում տալով Russia Today-ին:

Պարզվել է, որ այդ բույսերը չունեն փոխանցող հյուսվածք, որը հեղուկը փոխադրում է կենսաբանական օրգանիզմի տարբեր մասեր: Այս բույսերը կարող են կենդանի մնալ ցուրտ շրջաններում և նորից սկսել աճել, երբ եղանակը տաքանա:

Պարզվել է նաև, որ այս բույսերը հավերժական սառույցում են եղել 400-600 տարի: Նույն շրջանում հայտնաբերվել են նաև կյանքի այլ ձևեր՝ ցիանոմանրէներ և կանաչ ցամաքային մամուռ: