1.Շունը շարժում է պոչը, քանի որ ուրախ է տեսնել տիրոջը
Իրականում սա միակ պատճառը չէ: Երբեմն նրանք անում են դա, երբ վախեցած են, կամ չարություն են զգում: Պոչը շարժելը կենդանու համար էմոցիանալ վարքի դրսևորում է և կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում կենդանին:
2.Ծովախոզուկներն ուտում են իրենց ժառանգներին
Սա հնարավոր է, սակայն հազվադեպ երևույթ է: Հիմնականում ծովախոզուկները բուսակեր են:
3.Ճագարներին շատ գազար պետք է տալ
Իրականում գազարն ունի շաքարի չափազանց մեծ քանակություն, որպեսզի ճագարը ամեն օր սնվի գազարով: Այս կարծիքի համար պատասխանատու է հայտնի Բագս Բանի մուլտֆիլմի հերոսը:
4.Մեկ այլ թյուր կարծիք է այն, որ շները տեսնում են սև սպիտակ գույներով
Ընդհանրապես շների «տեսողությունը» գունավոր է, սակայն այդքան էլ զարգացած չէ: նրանք չեն կարողանում տարբերել դեղնականաչավուն և կարմիր-նարնջագույն երանգները: Իսկ ահա կապույտը հեշտորեն տարբերում են:
5. Կատուները մռռում են, երբ ուրախ են
Իրականում նրանք նաև մռռում են ցավի կամ սատկելու ժամանակ:
6. Շան ապրած մեկ տարին հավասար է մարդու ապրած 7 տարուն
Շան կյանքը կախված է ցեղատեսակից: Նրանք ավելի շուտ են ծերանում, քան մարդիկ: 2 տարեկան շանը կարելի է համեմատել 21-այա մարդու հետ, սակայն դրանից հետո, նրանց տարիքը «դանդաղանում է»:
7 Եթե կատվի վզին զանգակ կախված լինի, նա կդադարի սպանել թռչուններին
Դժվար թե: Դա ձեր կատվին ավելի կայացած որսորդ կդարձնի: Նա կսովորի անձայն քայլել: