«Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ զույգերի ամենամյա վարկանիշային աղյուսակաը: Առաջին հորիզոնականում են Բարաք և Միշել Օբաման: Ըստ Forbes ամսագրի, Միշել Օբաման ավելի սիրված է ճանաչվել ամերիկացիների կողմից, քան նրա ամուսինը: Երկրորդ տեղում է ամենահարուստ ամերիկացի Բիլ Գեյթսը և նրա կինը' Մելինդան: Forbes-ը նշում է, որ զույգը բարեգործական նպատակներով ավելի քան 3 մլրդ դոլար է տրամադրել: Երրորդ տեղում է ամենաազդեցիկ երաժշտական զույգը' Ջեյ Զին և Բեյոնսեն: Չորրոդ տեղն է զբաղեցնում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր կնոջ' Պեն Լիյուանի հետ: Առաջին տիկինը նախկինում հայտնի ժողովրդական երգչուհի է եղել: Ամենաազդեցիկ զույգերի վարկանիշային աղյուսակում Անժելինա Ջոլին և Բրեդ Փիթը հինգերորդ տեղում են: Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված են 15 հայտնի զույգեր, որոնց թվում են նաև' ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ֆուտբոլիստ Ժերար Պիկեն և երգչուհի Շակիրան, ինչպես նաև Բրիտանիայի թագուհին և իր ամուսինը»-գրում է shamshyan.com-ը: