Ճապոնիայի ամենահյուսիսային կետում՝ Վականայ նավահանգստային քաղաքում (Հոկայդո կղզի) այօր ծաղկել է սակուրան, գրում է tert.am-ը` հղում տալով ИТАР-ТАСС-ին։ Այսպիսով, Ճապոնիայի ամենահայտնի խորհրդանիշի ծաղկումն անցել է երկրի ամբողջ տարածքով, որի երկարությունը հարավից հյուսիս կազմում է մոտ 3 հազ. կմ։

Այս տարի սակուրայի առաջին ծաղկումը սկսվել է սովորականից 10 օր շուտ։ Առաջին ծաղիկները հայտնվել են մարտի 13-ին Ֆուկուոկա քաղաքի ծառերի վրա, որը ամենահարավային հիմնական կետն է։

Ճապոնիայի խորհրդանիշից պահանջվել է գրեթե 2.5 ամիս՝ երկրի ամբողջ տարածքում ծաղկելու և ամենահյուսիսային կետին հասնելու համար։

Սակուրայի մասին առաջին հիշատակությունները ճապոնական գրականության մեջ արվել են դեռևս մ.թ. 712թ.։ Նրա ծաղկումը ասոցացվում է թեթև էսթետիկ տխրության հետ և հիշեցնում է գեղեցկության արագընթացության մասին։