ԱՄՆ-ում J.C.Penny խանութի այցելուները պահանջում են վաճառքից հանել թեյնիկը, քանի որ այն, ըստ նրանց, նման է Հիտլերին, գրում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին։ Բազմաթիվ վահանակների վրա պատկերված է, առաջին հայացքից, դասական մետաղական թեյնիկ։ Սակայն դիտելով գովազդային վահանակը՝ անհնար է չնկատել Հիտլերի դիմագծերը։

Նման գովազդը պոտնեցիալ գնորդների մոտ բուռն ռեակցիա է առաջացրել։ Սոցկայքերում թեժ վեճ է ծավալվել։ Օգտատերերի մի մասը հայտնել է, որ նման պատկերը վիրավորում է իրենց զգացմունքները, և իրենք պատրաստ չեն գնել «Հիտլերի թեյնիկը» ոչ մի պայմանով։ Մյուսները գնահատել են ընկերության կրեատիվը և ցանկություն հայտնել գնել հենց այդ ապրանքը։

Գտնվել են նաև այնպիսիները, ովքեր ենթադրել են, որ գովազդային վահանակի վրա պատկերված է ոչ թե Հիտլերը, այլ օրինակ՝ Չարլի Չապլինը։