Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ավստրալացի տղամարդն անցել է գետնից 185 մետր բարձրության վրա կապված պարանի վրայով՝ ձգտելով սահմանել նոր ռեկորդ՝ չնայած բարձրության հանդեպ իր վախին, գրում է tert.am-ը` հղում տալով Business Insider-ին:
32-ամյա Ռեյնարդ Քլենդլը հավասարակշռությունը պահել է միայն ձեռքերի օգնությամբ՝ երկու անգամ քայլելով 30 մետր երկարությամբ պարանի վրայով, որը կապված էր Ֆրանկֆուրտի «U» տառի տեսք ունեցող երկնաքեր աշտարակի երկու թևերի միջև:
Նախորդ ռեկորդը սահմանել էին մի խումբ ֆրանսիացիներ, ովքեր երկու տարի առաջ անցնել էին Փարիզի զույգ աշտարակների միջև 120 մետր բարձրության վրա կապված պարանի վրայով:
Ավստրալացին, ով մինչ արհեստավարժ լարախաղաց դառնալը զբաղվել է մոլեկուլային ֆիզիկայի ուսումնասիրությամբ, ստիպված է եղել կրկնել իր անցումը երեք անգամ՝ շաբաթ օրը Ֆրանկֆուրտում անցկացվող երկօրյա փառատոնի ժամանակ: