ԳԱԼԱ. Յուրաքանչյուր քիչ թե շատ խելացի գող գիտի, որ հաջող գողությունը լավ դիմակավորում է պահանջում: ԱՄՆ-ում մի գող սա չափազանց ուշ է հասկացել և որոշել է իմպրովիզ անել' գլխին դույլ անցկացնելով:

Հուսալով արագ գումար վաստակել' 23-ամյա Ռիչարդ Բուդրոուն որոշում է թալանել իր բնակարանի մոտակայքում գտնվող որևէ մի հաստատություն:

Տղամարդու թիրախը դարձել է ռեստորանը, որտեղ նա աշխատում է: Նա գիշերով մտել է ռեստորան, սակայն հիշել է, որ ռեստորանում տեղադրված են եղել թաքնված տեսախցիկներ: Բուդրոուն հասկացել է, որ իր հետ ոչ մի դիմակ չի վերցրել և որ կարող է նկատվել:

Հանցագործը որոշել է շտկել իրավիճակը՝ գլխին դույլ անցկացնելով, սակայն ի դժբախտություն նրան, արդեն ուշ էր. տեղադրված տեսախցիկներից մեկն արդեն ֆիքսել էր նրա դեմքը: Դեպքից հետո ոստիկանությունը շատ արագ գտել և ձերբակալել է տղամարդուն: