Թուրքիայում տասնյակ զույգեր համբուրվել են մետրոյում՝ որպես իսլամացման դեմ բողոքի նշան, նրանց ձեռքին եղել են նաև «Ազատ համբույր» գրառումներով պաստառներ, գրում է tert.am-ը՝ հղում անելով rbc.ru-ին։
Ակցիան անցկացվել է այն բանից հետո, երբ իշխանությունները նախազգուշացում են արել մետրոյում համբուրվող զույգին։
Շաբաթվա սկզբին Անկարայի մետրոպոլիտենը հայտնել էր, որ ուղևորները պետք է գործեն համաձայն բարոյական կանոնների։
Ընդդիմությունն անհանգստանում է, որ իշխող կուսակցության աջակցությամբ Թուրքիայում իսլամի դերի տարածում է իրականացվում։
Ակցիայի ընթացքում մոտ 20 մարդ բողոքել է համբույրների դեմ։ Ոստիկանությունը թույլ չի տվել բախումներ երկու խմբերի միջև։