Slaq.am. Բլից հարցազրույցների շարքում այս անգամ հյուրընկալել ենք դերասան Սուրեն Առուստամյանին:
-Երկու բառով բնութագրեք ձեզ:
-Սուրեն Առուստամյան
-Եթե ոչ դերասան, ապա ի՞նչ:
-Հոգեբան
-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:
-Իմ հետ:
-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ապա ում համար կամ ինչի):
-Այո, կնոջս և որդուս համար"
-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:
-Հուսով եմ' այնպիսին, ինչպիսին հիմա եմ:
- Մենակ մնում ե՞ք Դուք ձեր հետ:
-Այո, դա շատ անհրաժեշտ է մտքերն ի մի բերելու համար:
-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:
-Ունեմ: Բոլորին' սկսած երկրի նախագահից մինչև...
-Ինչի՞ համար կզղջայիք:
-Այն, ինչ մինչև օրս չեմ արել:
-Ի՞նչ չէիք անի երբեք:
-Երբեք չեմ դավաճանի հարազատներիս ու մասնագիտությունս:
-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:
-Ես հորոսկոպով կարիճ եմ, ու կարծում եմ, դրանով ամեն ինչ ասված է:
-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք:
-Աստծուց:
-Եթե ունենայիք հնարավորություն:
-Կգնայի երկրից:
-Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք:
-Այնպես, ինչպս հիմա, ուղղակի ուրիշ տեղ:
- Ամա՞ռ, թե՞ ձմեռ:
-Ամառ:
- Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:
-Թրեյլերներ:
- Սիրելի ուտեստը...
-Սուշի:
-Վաղը աշխարհի վերջ է, ի՞նչ կանեք:
-Կարագացնեի: