Դերասան Արման Նշանյանը, ով այս պահին չի նկարահանվում հեռուստասերիալներում, սակայն նկարահանվել է: Henaran.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում Հ/Ս-ի քննադատություններին:
Դերասանն ասաց, որ հեռուստասերիալները Հայաստանում նոր են զարգանում և նախքան քննադատելը պետք է այդ քննադատողները հասկանան, որ այդ խնդրի համար լուծում է անհրաժեշտ:
''Ես չեմ պաշտպանում սերիալները, սակայն քննադատողները չպիտի քննադատեն, եթե դրա համար լուծում չունեն, եթե ավելի լավը չեն կարող առաջարկել'',-նշեց նա:
Բացի դա դերասանն ասաց, որ սերիալները շատ մարդկանց աշխատանքով են ապահովում և եթե դրանք չլինեն, ապա շատերը կրկին գործազուրկ կդառնան:
''Շատ մարդիկ են աշխատում' սկսած դերասաններից մինչև գրիմյորներ, ուր պիտի գնան նրանք աշխատելու, կամ պիտի այլ աշխատանք տան նրանց, կամ պիտի արտագաղթեն'':
Արման Նշանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ որակ ունեն ոչ գեղարվեստական ֆիլմերը, և որքան գումար է ծախսվում սերիալների վրա:
Մանրամասները` տեսանյութում.