«Երևանի Կասկադի տարածքում հունիսի 1-ին կկայանա Dorians խմբի բացօթյա, անվճար համերգը:
Համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:
Dorians-ը ելույթը կսկսվի ժամը 21:00-ին»- գրում է tert.am-ը:
«Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից»,– ասված է Dorians-ի հաղորդագրությունում:
«Գաֆեսջյան արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին եւ հուսով ենք հունիսի 1-ին Կասկադում հանդիպել մեր երկրպագուներից շատերին: Ուրախ ենք, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով եւ կփորձենք անակնկալ մատուցել' տոնին համահունչ»,- նշվում է հաղորդագրությունում: