Ո՞ր տղամարդն է ձեզ վիճակված: Որպեսզի քիչ թե շատ պարզեք ձեզ համար, պատասխանեք հարցերին:
1. Տոթ, ամառային օր է: Դուք ընկերներով գտնվում եք անտառային լճի ափին: Ինչ-որ մեկը առաջարկում է լողանալ առանց լողազգեստի.

ա/ Դուք ստիպված համաձայնում եք. ցանկալի չէ, որ ձեզ համարեն կեղծ բարեպաշտ կամ ձանձրալի -6,
բ/ Անմիջապես հանվում եք, մտնում ջուրը, դուք բաց չեք թողնում ոչ մի զվարճություն -9
գ/ Հրաժարվում եք, քանզի գտնում եք, որ ձեր կառուցվածքն ինչ-ինչ թերություններ ունի -3
2. Տրված հայտարարություններից ո՞րին կհամաձայնեիք.

ա/ «Փնտրում եմ «հարազատ հոգի», որի հետ կարելի է վայելել բնության գեղեցկություններն ու պոեզիայի հաճույքը» -3
բ/ «Բարձրահասակ անթերի կառուցվածքով տղամարդը կարող է օգնել ձեզ՝ երջանիկ զգալու: Պատասխանեք ներկայացնելով նաև լուսանկար» -6
գ/ «Եթե ուզում եք ամուր ընտանիք ունենալ, իսկ արտաքինին մեծ ուշադրություն չեք տալիս, ուրեմն մենք պետք է հանդիպենք» -9
3. Որքանո՞վ եք անկեղծ, երբ խոսում եք սեփական պրոբլեմների կամ թերությունների մասին.

ա/ Ես այդ մասին չեմ խոսում, թող բոլորը կարծեն, որ ես անթերի եմ -3
բ/ Ինչ-որ հարցերում անկեղծ եմ, բայց ընդհանրապես, իմ շուրջը ստեղծում եմ խորհրդավորություն -9
գ/ Շատ անկեղծ եմ, ինչպես բաց գիրք -6:
4. Ձեր երկրպագուն իրեն ներկայացնում է որպես սեքսի հմուտ գիտակ, սակայն շուտով փաստերը ձեզ համոզում են հակառակը: Դուք.

ա/ Խնայելով նրա ինքնավստահությունը, անվանում եք նրան «վագրիկս» -6
բ/ Ինքներդ եք բացատրում, թե ինչպես պետք է գործել -3
գ/ Փորձում եք հուսադրել նրան ձեր քնքշությամբ ու սիրով -9
5. Ի՞նչն է ամենից առաջ հետաքրքրում ձեզ այն տղամարդու մեջ, որի հետ ծանոթանում եք.
ա/ Մասնագիտությունը և աշխատանքի վայրը -3
բ/ Արտաքինը -6
գ/ Ինչու չի ստացվել նրա անձնական կյանքը կամ նախորդ կապը -9
6. Դուք հագնվում եք այնպես, որ.
ա/ Երևաք համեստ, բայց նրբագեղ -9
բ/ Ձեզ հարմար լինի -3
գ/ Գայթակղիչ լինեք տղամարդկանց համար – 6
7. Ձեր ընկերները.
ա/ Միայն կանայք են -3
բ/ Հիմնականում կանայք են, բայց ընկերություն եք անում նաև տղամարդկանց հետ -9
գ/ Միայն տղամարդիկ են -6
8. Երեկույթի ժամանակ ձեր ընկերը հրավիրում է ուրիշին: Դուք .
ա/ Արտաքուստ հանգիստ կպահեմ ինձ մինչև երեկոյի վերջը -9
բ/ Ես էլ սիրախաղ կսկսեմ ուրիշի հետ -6
գ/ Կհեռանամ՝ շրխկացնելով դուռը -3

9. Եթե հնարավորություն ունենայիք, արձակուրդը կանցկացնեիք.
ա/ Կանարյան կղզիներում -6
բ/ Շրջելով Եվրոպայի բոլոր հայտնի թանգարանները -3
գ/ Ճանապարհորդելով որևէ էկզոտիկ վայրում -9

10. Դուք հրավիրված եք դիմակահանդեսի, որտեղ պետք է ներկայացնեք Բարբարա անունով որևէ հայտնի կնոջ: Ձեր ընտրությունը.
ա/ Բարբարա Բուշ -3
բ/ Բարբի տիկնիկ -6
գ/ Բարբարա Սթրեյզանդ -9

Ամփոփում

30-49 միավոր. աններկայանալի, անհետաքրքիր
Այն տղամարդիկ, որոնց ուշադրությունն եք գրավում, հետաքրքիր չեն: Դուք սրտնեղում եք դրանից, քանի որ մտածում եք, որ ավելի լավին եք արժանի: Բայց ամեն ինչ կախված է ձեզանից: Դուք չափազանց «փակ» եք, խուսափում եք շփումից և ձեզ պահում հեռավորության վրա: Եղեք համարձակ և կանացի: Դուրս եկեք ձեր պատյանից և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպիսի հետաքրքիր տղամարդիկ կսկսեն շրջապատել ձեզ:
50-69 միավոր. դոնժուան, կնամոլ
Տղամարդիկ պտտվում են ձեր շուրջ այնպես, ինչպես ճանճերը՝ մեղրի: Բայց արագորեն հեռանում են, քանի որ նրանք չեն դիմանում գայթակղության: Դուք, իհարկե շատ սեքսուալ եք և հմայիչ, բայց լուրջ տղամարդկանց պետք է ավելի շատ բան: Եթե ուզում եք, որ երկրպագուն մնա ձեր կողքին ընդմիշտ, փորձեք ազատվել թեթևամիտ հագուստից և պահվածքից: Մի համարեք մյուս կանանց ձեզ թշնամիներ: Ավելի զուսպ պահվածք ձեր արտիստիզմի հետ միասին, և դուք կունենաք ձեր կողքին լուրջ երկրպագու:
70-90 միավոր. կատարյալ
Նա այնքան հմայիչ է, որ կանայք նրա կողքին կորցնում են խոսելու ընդունակությունը, և այնքան համեստ է, որ ինքն էլ չի զգում: Նա միայն տեսնում է ձեզ, «շնչում» ձեզանով, նկատում է միայն ձեզ: Նա անձնազոհ է, հոգատար, ուժեղ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում: Շատ պարզ. դուք արժանի եք իրար: Իսկ եթե չեք հանդիպել ձեր կատարյալ տղամարդուն, համբերեք. ամեն ինչ դեռ առջևում է: