«Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ավանդաբար շրջում է շքեղ Bentley մեքենայով՝ պարտադիր վարորդի ուղեկցությամբ կամ էլ կառքով»-գրում է tert.am-ը։
Սակայն, ինչպես նշում է The Telegraph պարբերականը, միապետը երբեմն էլ սիրում է հաղորդակից լինել սովորական մահկանացուների կենսակերպին՝ տեղաշարժի համար նախապատվությունը տալով նրանց համար նախատեսված փոխադրամիջոցներին։
Քեմբրիջի բժշկական հետազոտական լաբորատորիա այցելության համար 87-ամյա Էլիզաբեթ 2-րդն իր ավանդական Bentley-ն փոխարինել է սովորական ավտոբուսով, ինչը, իհարկե, չէր կարող աննկատ մնալ մամուլի ուշադրությունից։
Այս կապակցությամբ The Telegraph-ն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է Էլիզաբեթ 2-րդի՝ տարբեր տարիների հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքերի ամենահետաքրքիր պահերը։