Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր գովազդային տեսահոլովակ, որտեղ ցուցադրում է Windows 8-ով աշխատող պլանշետների առավելությունը՝ հակադրելով Apple ընկերության iPad-ների թերություններին, գրում է tert.am-ը` հղում տալով Business Insider-ին:
Գովազդային տեսանյութում Microsoft-ը Apple's iOS համակարգի համար նախատեսված Apple's Siri հավելվածի միջոցով ցույց է տալիս, թե ինչ ֆունկցիաներ չի կարող կատարել iPad-ը, որոնք իրականացնում են Windows 8-ով աշխատող պլանշետները:

Հատկանշական է, որ գովազդում ոչ թե Microsoft-ի, այլ Asus ընկերության պլանշետն է: