Սուրճի, հատկապես՝ էսպրեսոյի և ճապոնական անիմե ոճի սիրահարներին անկասկած դուր կգա Սուգի կեղծանունով հանդես եկող ճապոնուհու ուշագրավ աշխատանքները, գրում է tert.am-ը` հղում տալով Oddity Central-ին։ Աղջիկն անիմե ոճով գեղեցիկ կերպարներ է նկարում՝ կտավի փոխարեն օգտագործելով էսպրեսոյով լի սուրճի բաժակը։

Մատուցող աշխատող Սուգին կիրառում է միայն ատամի փայտիկներ, շոկոլադե սիրոպ և կարողանում ամենայն մանրամասնությամբ վերարտադրել անիմե հայտնի կերպարները։

Տաղանդավոր մատուցողուհին պատմել է, որ ստեղծել է 800-ից ավելի նմանատիպ «կտավ»։ Ստորև առաջարկում ենք դիտել Սուգիի աշխատանքներից ամենաստացված նմուշները.

anime-coffee-art6anime-coffee-art3