««Շառլ Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը պատրաստվում է թուրք երեխա որդեգրել»- գրում է tert.am-ը։

Հիմնադրամի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մոտ երկու տարի է անցել Թուրքիայի աղետալի երկրաշարժից, սակայն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ մեծն շանսոնիեն ցանկանում է թուրք երեխա որդեգրել։ Շառլ Ազնավուրի մամլո խոսնակ Ֆեդերիկ Դյուպոն պաշտոնապես հերքում է այս ապատեղեկատվությունը, և հայտարարում, որ շանսոնիեն նման մտադրություն չունի։ Նա պարզապես խորապես ցավել է երկրաշարժից զոհված թուրք երեխաների համար՝ նշելով, որ «երեխան մնում է երեխա ու ցանկացած փոքրիկի մահ ցավալի է, և միևնույն է՝ երեխան հայ է, թուրք, պարսիկ թե ֆրանսիացի»»։

Հիշեցնենք, որ այսօր լեգենդար երգիչը դառնում է 89 տարեկան։ Ֆրանսիայում ու Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսվում։