Ջասթին Բիբերը գերազանցել է ռոք էստրադայի լեգենդար երգիչ Էլթոն Ջոնին: Նրա Baby հիթը, ստանալով 12 պլատինե մրցանակ, հայտնիությամբ գերազանցել է Էլթոն Ջոնի՝ արքայադուստր Դիանայի հիաշատակին նվիրված Candle in the Wind երգին, որը 1997-ից ի վեր ստացել է 11 պլատինե մրցանակ: Բիբերի հիթը ձայնագրվել է միայն 2010-ին:
Իհարկե, այստեղ մեծ է համացանցի դերը: Հենց Youtube-ի հաշվին է հիթը դիտումների այդքան մեծ թիվ հավաքել: Համաձայն Billboard-ի վիճակագրության՝ ԱՄՆ-ում վաճառվել է Բիբերի հիթի ավելի քան 3.9 մլն կրկնօրինակ, իսկ Youtube-ում այն հավաքել է 859 մլն դիտում: