Eight Mile Style ընկերությունը, որին են պատկանում հայտնի երգիչ Էմինեմի երգերի հեղինակային իրավունքները, դատական հայց է ներկայացրել Facebook-ի դեմ՝ սոցցանցին մեղադրելով իր գովազդներից մեկում երաժշտի երգերից մեկը ապօրինի օգտագործելու մեջ: Այս մասին հաղորդում է Detroit Free Press թերթը:
Դեթրոյթ քաղաքի դատարանին ներկայացված դատական հայցում նշվում է, որ ապրիլից համացանցում հայտնված Facebook Home ինտերֆեյսը գովազդող 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակում օգտագործվել է Էմինեմի Under the Influence երգի երաժշտությունը: Սակայն այն օգտագործելու թույլտվություն չի ունեցել:
Հայց է ներկայացվել նաև տեսահոլովակը ստեղծած Wieden+Kennedy գովազդային գործակալության դեմ:
Facebook-ը առայժմ որևէ մեկնաբանություն չի տվել: